Գիտություն 

Tumblr-ը դարձել է ամենաարագ զարգացող սոցցանցը

analitik.am

Yahoo կորպորացիային պատկանող Tumblr ծառայությունը դարձել է ամենաարագ զարգացող սոցցանցը. Tumblr-ի ակտիվ օգտատերերի բազան վերջին կես տարում աճել է 120%-ով: Այս մասին հայտնում է TechCrunch-ը՝ հղում անելով Global Web Index ընկերության հետազոտությանը:

Գրանցված օգտատերերի թվով առաջատարը Pinterest սոցցանցն է, որի օգտատերերի թիվը 6 ամսում ավելացել է 57%-ով, իսկ ակտիվ օգտատերերի թիվը՝ 111%-ով:

Instagram-ը, LinkedIn-ը, Twitter-ը, YouTube-ը և նույնիսկ Google Plus-ը օգտատերերի թվի աճի արագությամբ գերազանցել են Facebook-ին՝ աշխարհի ամենատարածված սոցցանցին. 6 ամսում Facebook-ի էջերի թիվն ավելացել է 6%-ով, ակտիվ օգտատերերի թիվը՝ 2%-ով:

Ամենաարագ զարգացող բջջային սոցիալական հավելվածը Snapchat-ն է՝ «անհետացող» հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը: 1 տարում Snapchat-ի օգտատերերի թիվն ավելացել է 56%-ով: Դրան հետևում են Facebook Messenger-ը և Instagram-ը՝ 52% և 47% աճով՝ համապատասխանաբար:

Նույն շարքից