Գիտություն 

«Ծամովի» ծխախոտի վաճառքը արգելվել է Թաթարստանում

Թաթարստանում արգելել են հալվող կամ ծամովի ծխախոտի վաճառքը, որը նաև հայտնի է «սնյուս» անվանումով, գրում է lenta.ru-ն։

Այդ մասին հայտնել են Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության հանրապետական վարչությունից։

 

Նշանակվել է սնյուսի վաճառքի վարչական տուգանք՝ 30.000 ռուբլու (600 դոլար) չափով։

 

Երկրում հակածխախոտային օրենսդրական միջոցներ ձեռնարկելուց հետո շրջանում մեծացել է սնյուսի օգտագործումը։

 

Մի շարք ուսուցիչներ և ծնողներ բողոքել են դեռահասների տարօրինակ պահվածքից՝ ծամովի ծխախոտի հաբեր օգտագործելուց հետո։

 

Սնյուսը, այսպես կոչված, անծուխ ծխախոտի տեսակ է, որն իրենից ներկայացնում է մանրացված ծխախոտի տերևներ, որոնք վաճառվում են մինչև մեկ սանտիմետրանոց փոքրիկ պարկերի մեջ, որոնք էլ օգտագործողը դնում է լնդի և վերին կամ ստորին շուրթի միջև, կամ ծամում է՝ մինչև 30 րոպե։

 

Մի շարք մասնագետներ նշում են, որ այն 10-100 անգամ պակաս վնասակար է, քան ծխովի ծխախոտը, որի արդյունքում կանցերոգեն վնասակար նյութեր և խեժ է ներթափանցում թոքեր։



Նույն շարքից