Մշակույթ 

Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, հետմահու դիմակը աճուրդի կդրվեն

Խորհրդային հայտնի դերասան, պոետ և երգերի կատարող Վլադիմիր Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին, Փարիզում աճուրդի է դնում նրա անձնական իրերը: Այս մասին հաղորդվում է Drouot աճուրդի տան պաշտոնական կայքում. փոխանցում է themoscowtimes.com-ը:

Աճուրդի է դրվում պոետի հետմահու դիմակը, որը կարող է արժենալ մինչև 50 հազար եվրո:

Պոետի աճուրդի դրվող իրերի թվում են Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը նա գրել է 1980թ. հունիսի 11-ին երթևեկության տոմսի վրա, որի նախնական գինը գնահատվում է 10-15 հազար եվրո:

Նոյեմբերի 24-ին և 25-ին կայանալիք աճուրդին կվաճառվեն նաև Վիսոցկու որոշ լուսանկարներ, Վլադիի ոսկյա և արծաթյա զարդեր:

Նույն շարքից