Ռազմական 

Սիրիայի քրդերը հրադադար են կնքել մի շարք ընդդիմադիր խմբավորումների հետ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) հայտարարել են ապստամբական մի շարք խմբավորումների հետ նոր դաշինքի ստեղծման մասին, որը ստացել է «Սիրիական ժողովրդական ուժեր» անվանումը։ Այս մասին նշված է YPG-ի ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ ասվում է, որ ռազմական ու քաղաքական արենայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ի հայտ է եկել ազգային ընդհանուր ռազմական ուժի ձևավորման կարիք, որը կմիավորեր քրդերին, արաբներին, ասորիներին ու բոլոր այն խմբերի ներկայացուցիչներին, որոնք ապրում են Սիրիայի տարածքում։

Նույն շարքից