Գիտություն 

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ Սյունիքի մարզում

analitik.am

ՀՀԿ Սյունիքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Կապան քաղաքում տեղի ունեցավ  ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին Սյունիքի շրջանային երիտասարդական կազմակերպություններից ընտրված թիմերը:

ՀՀԿ Ագարակի, Կապանի և Քաջարանի շրջանային կազմակերպությունների երիտասարդական թիմերը խաղ-մրցույթի ընթացքում ներկայացրին իրենց գիտելիքներն ու ինտելեկտուալ ունակությունները: Խաղը գնահատող հանձնաժողովն ամփոփեց մրցույթի արդյունքներն ու որոշեց հաղթող թիմին:

Լարված ու համառ մրցապայքարի արդյուքում ՀՀԿ Կապանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ագարակի և Քաջարանի շրջանային ԵԿ-ների թիմերը:

Ինտելեկտուալ խաղի ավարտին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում հաղթող թիմի անդամներն արժանացան պատվոգրերի ու կիսվեցին իրենց տպավորություններով:

Հիշեցնենք, որ մարզային ինտելեկտուալ խաղ-մրցույթների հաղթող թիմերը կմասնակցեն Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

                       

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նույն շարքից