Գիտություն 

Հայտնաբերվել է կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկը

analitik.am

Օզոնային շերտի նոսրացումը կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկն է մոլորակի Հարավային կիսագնդում: Այդ մասին ասված է Global Change Biology-ի հոդվածում: «Հարավային կիսագնդում օզոնային անցքն ազդում Է ամառային տեղումների եւ քամու կառուցվածքի վրա, եւ մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ Է նշանակում այդ ազդեցությունը բնական Էկոհամակարգերի, պարենային անվտանգության ապահովման եւ մարդու առողջության համար»,- հաղորդագրության մեջ մեջբերված Է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Շարոն Ռոբինսոնի խոսքը: 

 

 

Օզոնային շերտը բարակ գազային շերտ Է վերնոլորտում, որը Երկրի մակերեւույթը պաշտպանում Է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ավերիչ ազդեցությունից: 1970-ական թվականների կեսերին հայտնաբերվել Է, որ արհեստական եղանակով ստացված մի շարք քիմիական նյութեր, ներառյալ քլորֆտորածխածինները, որոնք կիրառվում են սառնարանային արդյունաբերության, օդորակման եւ արդյունաբերական մաքրման բնագավառներում, քայքայել են մթնոլորտի օզոնայն շերտը՝ հանգեցնելով դրա վտանգավոր նոսրացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից