Գիտություն 

Օրվա ծնունդ. Սուրեն Սպանդարյան

analitik.am

  1882, դեկտեմբերի 3-ին ծնվել է  հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ Սուրեն Սպանդարյանը:  Սուրեն Սպանդարյանի արձանը տեղադրված է Գարեգին Նժդեհ հրապարակում:  Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա` իրավաբանական ֆակուլտետները, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ Մահացել է 1916, սեպտեմբերի 11-ին:

Նույն շարքից