Գիտություն 

Օրվա ծնունդ. Մովսես Գորգիսյան

    1961 թվականի դեկտեմբերի 3 Երևանում ծնվել է Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Մովսես Գորգիսյանը: Նա նաև քաղաքական գործիչ և հրապարակախոս էր: Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ Առաջինն էր, որ 1988թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։

 

Կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու... նրա հանրահայտ խոսքն է, որով շատերը ճանաչում են նրան:

 

Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990-ի թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

Նույն շարքից