Ամերիկյան դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, որ չի ցանկանում «Օսկար» ստանալ: Լոնդոնյան կինոփառատոնի ժամանակ «Black Mass» ֆիլմին նվիրված ասուլիսի ընթացքում, Դեփը նշել է, որ չի սիրում հանդես գալ հանրության առջև և ելույթ ունենալ:
««Օսկար»-ի գաղափարը նշանակում է, որ դու ինչ-որ մեկի հետ մրցակցում ես, իսկ ես ոչ մեկի հետ չեմ մրցում: Ես պարզապես իմ գործն եմ անում, արարում եմ այն՝ ինչ պետք է արարեմ: Երբեմն մարդկանց դուր չի գալիս այն, որ ինձ մոտ դա ստացվում է, բայց դա նորմալ է», — բացատրել է դերասանը:
Կինոքննադատները Դեփի մասնակցությամբ «Black Mass» ֆիլմը համարում են ամերիկյան կինոմրցանակաբաշխության ամենահավանական թեկնածուներից մեկը:
Կինոժապավենը պատմում է բոստոնյան մարդասպան Ուայթ Բալջերի մասին, որը 19 սպանություն է իրականացրել և դրա հետ մեկտեղ աշխատում էր ոստիկանության հատուկ բաժնում: 1995 թվականին նա անհետանում է և 16 տարի կարողանում է սողոսկել քրեական պատասխանատվություն կրելուց: 2011-ի հունիսին նրան ձերբակալում են: Մինչ այժմ 85-ամյա մարդասպանը իր պատիժը կրում է ամերիկյան բանտախցերից մեկում: