Գիտություն 

Թուրքական համալսարանը չի կարողացել հայերենի դասախոսներ գտնել

analitik.am

Hurriyet-ը հայտնում է, որ թուրքական համալսարանը չի կարողացել հայերենի դասախոսներ գտնել իր նորաբաց հայագիտական ֆակուլտետի համար, և դասերը չեն կայացել:

 

Խոսքը Թրաքիայի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի մասին է, որն արդեն 16 ուսանող ուներ: Սակայն դասախոսի բացակայության պայմաններում ուսանողները չեն կարողացել դասի հաճախել:

 

Այդ ֆակուլտետում դասեր, առհասարակ, չեն կայացել 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում: Ֆակուլտետի ստեղծման գաղափարը ծագել էր երեք տարի առաջ: Ֆակուլտետի դեկանն ասել է, որ նախկինում իրենք ունեցել են մայրենախոս հայերենի դասախոսներ, սակայն այժմ նրանց փոխարինելու խնդրի առաջ են: Այժմ այդ ֆակուլտետում շաբաթը մեկ անգամ ռուսերենի դաս է անցկացվում: Ուսանողներն ասում են, որ ցանկանում են շարունակել նախկին ծրագիրը:

Նույն շարքից