Գիտություն 

Մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լավրենտի Բարսեղյանը

analitik.am

Կյանքի 77-րդ տարում դեկտեմբերի լույս 6-ի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լավրենտի Բարսեղյանը: Տեղեկությունն «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հասարակայնության վարչության պետ Դիանա Մարկոսյանը` նշելով, որ կաթվածից հետո Բարսեղյանը 20 օր կոմայի մեջ էր: Հոգեհանգստի օրվա հետ կապված դեռևս հստակություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկատվության, այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 8-ին:

Լավրենտի Աշոտի Բարսեղյան ծնվել է 1937 թվականի հունվարի 7-ին: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման  աշխատանքները: 19881991 թթ.-ին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ, իսկ 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։ 2002 թվականին արժանացել է Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալի, իսկ 2003 թվականին` ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:

Նույն շարքից