Գիտություն 

Հին ավանդույթները շարունակվում են

analitik.am

 

 

Վերջին 20 տարիների ընթացքում Robert Sahakyants Production-ում  թողարկվել է առաջին հայկական լիամետրաժ մուլտֆիլմը: Այն որ, հին ավանդույթները շարունակում են հայտնի հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի զավակները,  խոսում է այն իրողության մասին, որ արտադրանքը բարձր որակի է: Չէ որ նրանք բացի իրենց հոր արժանի զավակները լինելուց բացի, ջերմ հայրենասերներ են, եւ բազմիցս են գործնականում դա ապացուցել: Բոլորիս է հայտնի հայրենասիրական մոտիվներով թողարկված նրանց « Կիլդիմ »  մուլտֆիլմերի շարքը: Ադրբեջանական քարոզչության պայմաններում մեր մուլտիպլիկատորները իրենց փայլուն աշխատանքով կարողացել են բացահայտել թշնամու պրոպագանդայի ողջ մերկությունը: Եվ ահա ամանորյա տոներին ընդառաջ նրանք հայ ժողովրդին մատուցում են իսկապես կախարդական նվեր՝  « Անահիտ »  լիամետրաժ մուլտֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով: Ուշագրավն այն է, որ մուլտֆիլմի թողարկողը Հայաստանն է, որտեղ վերջին ժամանակներում  չեն նկարահանվում որակյալ մուլտֆիլմեր ու սերիալներ: Սակայն, գլխավոր ռեժիսորներ Լյուլյա Սահակյանցին ու Դավիթ Սահակյանցին հաջողվել է ստեղծել փայլուն էկրանավորում: Ֆիլմի բյուջեն կազմել է համարյա կես միլիոն դոլար: Մուլտֆիլմի տեւողությունը 90 րոպե է: Հնչունային ռեժիսորներն են Հայկ Սահակյանցն ու Էռնեստ Մուրադյանը, իսկ սցենարը գրվել է Նաիրա Սահակյանցի անմիջական մասնակցությամբ, որի մտահղացումն են նաեւ մուլտֆիլմում հնչող երկխոսությունների ու երգերի մի զգալի հատվածը: Մուլտֆիլմը դաստիարակչական է, շարունակում է խորհրդային մուլիտիպլիկացիայի ավանդույթները՝ պայքարն է չարի ու բարու, երբ հաղթում են միայն լուսավոր ուժերը: Իսկ որ մեր երեխաները սիրով կդիտեն այն, դրանում ոչ մի կասկած լինել չի կարող: Այնպես որ հաճելի դիտում հարգարժան հանդիսատես:

 

                                                                         Հովիկ Պետրոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից