Գիտություն 

Կյանքից հեռացել է Ռալֆ Բաերը

analitik.am

Կյանքից հեռացել է ամերիկացի ինժեներ Ռալֆ Բաերը, ում հաճախ անվանում են «տեսախաղերի հայր», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:

 

Բաերը մահացել է դեկտեմբերի 6-ին 92 տարեկանում Մանչեսթերում գտնվող իր տանը: Այդ մասին հայտարարել է Բաերի որդիներից մեկը՝ Մարկ Բաերը: Հոր մահվան պատճառների մասին նա չի պատմել:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, 1951 թվականին ինժեները դիմել է ամերիկյան էլեկտրոնային ընկերություններից մեկին և հեռուստացույցերի համար խաղերին վերաբերող արմատական գաղափար առաջարկել, բայց մերժում է ստացել: Բաերից պահանջվել է ևս 15 տարի՝ նախատիպը մշակելու համար, որի շնորհիվ նրան կոչել են «տեսախաղերի հայր»:

 

Sanders Associates-ից ինժեների ստեղծած նախատիպն օգնել է հիմք դնել այդ ոլորտի համար, որը փոխել է հեռուստացույցերի դերը և որը, օրինակ, 2013 թվականին տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերել, նշված է հոդվածում:

 

Նախատիպը, որը Բաերը ստեղծել է ինժեներներ Ուիլյամ Հարիսոնի և Ուիլյամ Ռուշի հետ և որն անվանվել է «դարչնագույն տուփ», չի առաջացրել խոշոր արտադրողների՝ General Electric-ի, Motorola-ի և Zenith-ի հետաքրքրությունը, և 1971 թվականին Sanders-ը վաճառել է արտոնագիրը Magnavox ընկերությանը: Հաջորդ տարի թողարկվել է Odyssey-ը՝ Sony-ից PlayStation-ի, Nintendo-ի Wii-ի և Microsoft-ից Xbox-ի նախատիպը:

Նույն շարքից