Մշակույթ 

Աշխարհի ամենաընթերցասեր երկրները

NOP World ընկերությունը վերլուծել է մարդկանց «մեդիա սովորույթները»՝ պարզելով, թե նրանք որքան ժամանակ են ծախսում հեռուստացույցի, ռադիոյի, համակարգչի, համացանցի, ինչպես նաև կարդալու վրա:

Այդ տվյալների հիման վրա fullpicture.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենաընթերցասեր երկրների վարկանիշային ցուցակը:

10. Հոնկոնգի բնակիչները ընթերցանության վրա շաբաթական ծախսում են 6.7 ժամ:

9. Սաուդյան Արաբիա և Հունգարիա՝ 6.8 ժամ

8. Ֆրանսիա և Շվեդիա՝ 6.9 ժամ

7. Ռուսաստան՝ 7.1 ժամ

6. Չեխիա՝ 7.4 ժամ

5. Եգիպտոս՝ 7.5 ժամ

4. Ֆիլիպիններ՝ 7.6 ժամ

3. Չինաստան՝ 8 ժամ

2. Թաիլանդ՝ 9.4 ժամ

1. Աշխարհի ամենաընթերցասեր երկիրը Հնդկաստանն է: Նրա բնակիչները կարդալու վրա շաբաթական ծախսում են 10.7 ժամ:

Նշվում է, որ նման բարձր ցուցանիշին նպաստում են արագ զարգացող ընթերցանության համար հատկացված կայքերը, ինչպես նաև գրքային ակումբները, սրճարանները, ինտերնետ-խանութները:

 

Նույն շարքից