Գիտություն 

Համակարգչային առաջին մկնիկը եղել է փայտից

analitik.am

Ամերիկացի գյուտարար Դուգլաս Էնգելբարտն 1968 թ.-ի դեկտեմբերի 9-ին հանրությանը ներկայացրել է համակարգչային մկնիկը: Առաջին մկնիկը իր տեսքով և չափսերով բավական տարբերվում էր ներկայիս բազմատեսակ և հարմարավետ մկնիկներից:  Այն իրենից ներկայացնում էր քառակուսի փայտի կտոր, որի վրա կար մի կոճակ, որն էլ լարով միացված էր համակարգչին: Առաջին մկնիկը հավաքել էր ինժեներ  Բիլ Ինգլիշը. իսկ հավաքման ծրագիրը գրել էր Ջեֆ Ռուլիֆսոնը: Ավելի ուշ գյուտարար Դուգլաս Էնգելբարտի գաղափարով հետաքրքրվել է Xerox ընկերությունը, որի մասնագետները ուսումնասիրել և փոփոխության են ենթարկել մկնիկը՝ այն դարձնելով ներկայիս մկնիկների նման: 1970 թ.-ին ընկերությունն արդեն ներկայցրել է 3 կոճակներով, որը երկար ժամանակ օգտագործվում էր մարդկանց կողմից:

Նույն շարքից