Գիտություն 

Հայաստանը տարածաշրջանի երկրներից ամենաակտիվն է մասնակցել Տեմպուսի ծրագրերին

analitik.am

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ  համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից  բացառիկ հաջողություն են ունեցել: 2013 թվականին Հայաստանի յոթ բուհեր  նշված ծրագրերի շրջանակում  մասնակցել են շուրջ երկու տասնյակ նախագծերի, այդ թվում` 8 ծրագրի համար հայաստանյան բուհերն ընտրվել են որպես համակարգող:

 

Ընդգծելով, որ բուհերի միջազգայնացումն ու միջբուհական ուղղակի կապերի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, բարձրագույն կրթության ոլորտում Արմեն Աշոտյանը կարևորել է ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության շարունակականությունը:

 

Բարձր գնահատելով  հայաստանյան բուհերի ակտիվությունը՝ Քլաուս Հաուպտը շեշտել է, որ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ ամենաբարձրն  է: Նշելով, որ «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն արդեն ավարտվում են՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել ԵՄ կողմից առաջարկվող «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որը հայաստանյան բուհերի համար միջազգային կապերի ընդլայնման նոր հնարավորություն է:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև մեկնարկող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն շարքից