Մշակույթ 

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

Այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման ժամանակ հայտարարվել է «Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը:

Եւ այսպես, հաջորդ տարի «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթը լինելու է ամենամյա «Եվրատեսիլ» երգի մրցույթի 61-րդ թողարկումը, որն անցկացվելու է Էրիքսոն Գլոբում՝ տեղակայված Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այն բանից հետո, երբ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում շվեդ Մոնս Զելմերլովը իր «Heroes» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Սա երրորդ անգամն է, երբ Ստոկհոլմը հյուրընկալում է մրցույթը:

Նույն շարքից