Գիտություն 

Facebook-ը հրաժարվել է Bing որոնման համակարգից

analitik.am

Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը դադարել է Microsoft Bing-ի արդյունքները ներառել իր կայքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Facebook-ի ներկայացուցիչներին:


Մինչ այժմ Facebook-ում գործում էր որոնման 2 համակարգ: Նշվում է, որ Bing բազայով որոնման համակարգն աշխատել է սեփական՝ Facebook Graph Search համակարգի հաշվին:


«Ներկա պահին մենք ի ցույց չենք դնում վեբ կոնտենտով Facebook-ին ուղղված որոնման հարցման արդյունքները, քանի որ մեր գլխավոր նպատակն է օգնել մարդկանց տեղեկություն գտնել, որով նրանք փոխանակվում են Facebook-ում: Մենք կշարունակենք Microsoft-ի հետ համագործակցել շատ ոլորտներում»,- ասել է սոցցանցի ներկայացուցիչը:

Նույն շարքից