Մշակույթ 

Օբաման հարցազրույց է վերցրել Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մերիլին Ռոբինսոնից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառության կարգով իրեն փորձել է հարցազրույց վարողի դերում: Պետության ղեկավարի հարցերին պատասխանել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի գրող Մերիլին Ռոբինսոնը:

Ria.ru-ի փոխանցմամբ` «Նյու Յորք ռեվյու օֆ բուքս» հանդեսը, որը մասնագիտանում է գրականության, մշակույթի, գիտության և տնտեսության բնագավառում, հայտնում է, որ  Սեպտեմբերի 14-ին Այովայի նահանգում կայացած զրույցի ժամանակ Օբաման խոստովանել է.

«Ինձ այնքան էլ հաճախ բախտ չի վիճակվում խոսել այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետաքրքրում են և դուր են գալիս: Դուք առաջինն էիք նման մարդկանց թվում»:

Նախագահը մանրամասնորեն գրողին հարցուփորձ է արել նրա մանկության, ծնողների, գրքերի ու գրականության նկատմամբ սիրո մասին:

Նույն շարքից