Ռազմական 

ՌԴ օդուժը Հալեպի մոտակայքում ոչնչացրել է ԻՊ գրոհայինների 2 հրամանատարական շտաբ

Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռները մեկ օրում իրականացրել են 88 մարտական թռիչք՝ հարվածներ հասցնելով իսլամիստների 86 օբյեկտների։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են Ռաքքա, Համա, Իդլիբ, Լաթաքիա և Հալեպ նահանգներում հրամանատարական կետերի, դաշտային շտաբների, զինամթերքի պահեստների, ռազմական տեխնիկայի կույտերի, պայթուցիկների արտադրության գործարանների, դաշտային ճամբարների և գրոհայինների բազաների։

Հալեպ նահանգում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի երկու դաշտային շտաբներ։

Ներկայում սա Սիրիայում մարտական թռիչքների ռեկորդային թիվ է։ Նախկին ռեկորդը գրանցվել էր հոկտեմբերի 8-ին՝ 67 մարտական թռիչքով։

Նույն շարքից