Նշանավոր անգլիացի կին գրող, ընտանեկան «Կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը ծնվել է 1775 թ. դեկտեմբերի 16-ին: Նրա ստեղծագործությունները լայնորեն ընթերցվում են անգլիախոս երկրներում, ընդգրկված են Մեծ Բրիտանիայի ուսումնարանների և համալսարաների ուսումնական ծրագրերում։ Նրա հայտնի գրվածքներց են «Նորթենգերի աբբայություն»-ը և «Հպարտություն և նախապաշարմունք»:
Ջեյն Օսթինի ստեղծագործություններն աչքի են անգլիական հումորով: Այն տունը, որտեղ անցել է գրողի մանկությունը, հիմա վերածվել է թանգարանի: Նրա մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել: Մահացել է 1817թ.-ի հուլիսի 18-ին: