Անգլիայում գտնվող խորհրդավոր պատկերները սովորական երեւույթ են: Առաջնահերթ հիշատակվում է Սթոունհենջը, սակայն օրինակները առավել քան շատ են:
Ուշադրության է արժանի Ուֆինգտոնյան սպիտակ ձին, որ տեղակայված է հսկայական ժայռի մոտ եւ ունի 115 մետր երկարություն: Պատկերը իրենից հիշեցնում է ձիու: Նման պատկերներ կարող ենք հանդիպել բրոնզեդարյան դրամների վրա: Նրա հարեւանությամբ հայտնաբերվել են նեոլիթյան ժամանակաշրջանի գերեզմանաթմբեր: Այս թաղման արարողություններ են իրականացվել ընդհուպ մինչեւ Սաքսոնական ժամանակաշրջանը: Ուստի հնագետների որոշ մաասի կարծիքով սպիտակ ձին այդքան էլ հնագույն չէ, ինչպես կարծում էին նախկինում:
Սակայն, մի շարք այլ փաստեր վկայում են, որ պատկերը առավել հնագույն դարաշրջանի է պատկանում: Մյուս հայտնաբերված պատկերները պատկանում են 18-րդ դարին, ուստի բնական է, որ վերցված են առավել հնագույն օրիգինալից: Հատկանշական է, որ սպիտակ ձին շատ լավ է պահպանված: Դրանում իրենց լուման են ներդրել տեղի բնակչությունն, որ առանձնակի խնամքով են վերաբերվել հնագիտական արժեքին: