Omega Speedmaster մեխանիկական ժամացույցներն առաջինն են, որ ՆԱՍԱ-ի կողմից սերտիֆիկացվել են տիեզերանավերում օգտագործելու համար, գրում է geektimes.ru-ն։
1969-ի հուլիսին Omega Speedmaster ընկերության ժամացույցը տիեզերագնացների հետ «ուղևորվել» է Տիեզերք և եղել լուսնի վրա։
Ժամացույցը սովորական ժամացույցներից տարբերվում է նրանով, որ ունի երկու ժամանակացույց։ Առաջինը՝ MET-ը, ցույց է տալիս թե ինչքան ժամանակ է անցել առաքելության սկզբից, իսկ մյուսը՝ PET-ը, ցույց է տալիս, թե ինչքան ժամանակ է անցել առաքելության կոնկրետ փուլից։
Ժամացույցն ունի LCD թվային էկրան, որի տվյալները կարելի է տեսնել նույնիսկ բացարձակ մթության մեջ, իսկ պատյանը տիտանից է։ Ժամացույցն իր ներսում ունի Omega calibre 5619 քվարցային մեխանիզմը։ Դրանք կարող են աշխատել -45-ից մինչև +75 ջերմաստիճանի պայմաններում։