Գիտություն 

Կալիֆորնիայի « Մարդ » հիերոգլիֆը

analitik.am

Կալիֆոռնիայի Բլայթ քաղաքի մոտակայքում՝ Կոլորադյան անապատում հայտնաբերվել են տասնեակ պատկերներ, որոնք ստացել են Բլայթյան Ինթալներ անունը: Նրանցում պատկերված են զանազան կենդանիների, երկրաչափական մարմինների ու հսկա մարդկային պատկերներ: Ամենախոշորը իրենից ներկայացնում է ձեռքերը տարածած մարդկային պատկեր, որն ունի 56 մետր երկարություն: Պատկերի իրական մասշտաբը հայտնի դարձավ միայն 1932 թ.-ին, երբ այն լուսանկարվեց մոտակա բարձրությունից:

 

Դատելով գտնվելու վայրից, այն հավանաբար պատկանում է կվեկեն հնդկական քաղաքակրթությանը, որ հավանաբար պաշտամունքային նշանակություն է ունեցել այդ տարածքում բնակվող ցեղերի համար: Սակայն գիտնականների կողմից այն մանրակրկիտ ուսումնասիրության չի արժանացել, ուստի կառուցման տարեթիվը տատանվում է 10 հազարից մինչեւ 450 տարվա միջեւ:

Նույն շարքից