Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում ստեղծվել է «թվային քիթ», որը կհոտոտի և կհայտնաբերի հիվանդությունները մեզ շրջապատող օդում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նոր սենսորը մեծությամբ տասը սենթանոցի չափի է, ստեղծում է օդում առկա քիմիական նյութերի սպեկտր, ապա «հետազտում» դրանք և վտանգի դեպքում ահազանգում: Սարքն ստեղծած գիտնական Էնդրյու Քոելը ասում է, որ մեր շնչառության մեջ էլ իրականում կան բաղադրիչներ, որոնք ախտորոշում են մեր շուրջն առկա հիվանդությունները: Հայտնի է նաև, որ շներն ու կատուներն են կարողանում հոտոտելով ֆիքսել մարդու հիվանդությունները:
«Թվային քթի» ստեղծողները փորձում են այժմ դա ներմուծել առողջապահության ոլորտ. ընկերությունը հուսով է մի քանի տարում դրանից ախտորոշման համակարգ ստանալ: Իսկ առայժմ դա կիրառում են նավարտադրության հսկաներ BP-ն ու Shell-ը, սննդի արդյունաբերության ոլորտում Coca Cola-ն ու Nestle-ն:
Ի սկզբանե, սակայն, սենսորը ստեղծվել է պայթուցիկներ, թունավոր քիմիական նյութեր և այլ նման վտանգներ ֆիքսելու նպատակով: Ապագայում, ըստ Քոելի, դա կվերածվի իսկապես «թվային քթի», որը մարդը կկրի իր գրպանում: