Թուրք գիտնականները պարզել են, որ սեքսով զբաղվելը օգնում է պայքարել երիկամներում կուտակված քարերի դեմ: Այս մասին գրված է Urology գիտական ամսագրի հոդվածում:
Մի շարք փորձարկումների միջոցով գիտնականները փորձել են պարզել՝ արդյո՞ք, մշատական սեռական կյանքը նպաստում է միզապարկի ստորին հատվածում երիկամների քարերի ինքնաբուք մաքրմանը:
Փորձարկամանը մասնակցող ինքնակամ մարդկանց բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մասնակիցներին խնդրել են սեքսով զբաղվել շաբաթվա ընթացքում 3-4 անգամ: Երկրորդ խմբի մասնակիցներին նշանակել են տամուսոլիզին: Երրորդը՝ հանդես է եկել որպես վերահսկվող խումբ:
Փորձարկման երկու շաբաթների ընթացքում մասնակիցների 83,9 տոկոսը ձերբազատվել է երիկամների քարերից: Երկրորդ խմբի մասնակիցներից՝ 47,6 տոկոսը, իսկ երրորդը՝ 34,8 տոկոս: