Գիտություն 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրենց չի կարելի հավատալ

analitik.am

Բրիտանացի գիտնականները, ովքեր հայտնի են իրենց արտասովոր և երբեմն էլ զավեշտալի «հայտնագործություններով», պարզել են, որ երբեմն գիտական հայտնագործություններին միշտ չէ, որ պետք է հավատալ:

 

Ինչպես նշում է vesti.ru-ն, Կարդիֆի համալսարանի գիտական թիմն ապացուցել է, որ անհեթեթ հնչող հատնագործությունները գիտական մամուլի հաղորդագրություններ կազմողների ձեռքի գործն են:

 

Հետազոտողներն իմացել են, որ մամուլի համար հաղորդագրություններ կազմողների թեթև ձեռքով գիտական հայտնագործություններն անճանաչելիորեն վերափոխվում են:

 

Ըստ մասնագետների՝ դա արվում է նրա համար, որպեսզի նորությունն ուշադրություն գրավի ԶԼՄ-ներում:

 

Նման ուշագրավ «հայտնագործություններից» են՝ հատակին ընկած և արագ բարձրացված ուտելիքը չի կարելի համարել գետնին ընկած, կատուները մտածում են, որ մարդը մեծ կատու է և այլն։

Նույն շարքից