Գիտություն 

ՀԱՊՀ-ի ուսանողական խորհուրդը 20 տարեկան է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական կամերային թատրոնում  ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը, շնորհավորելով ուսանողական խորհրդի 20-ամյակը, շեշտել է, որ  պոլիտեխնիկի  մեծագույն արժեքն  ուսանողությունն է:
 
 
 
 
«Որպես կրթության և գիտության նախարար, ով իր գործունեության ողջ ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել ուսանողության հասարարական ակտիվությանը, նրանց ազատ գործելու իրավունքին, ինձ համար կրկնակի հաճելի է լինել այստեղ: Որպես նախկին ուսանողական խորհրդի նախագահ` կարող եմ փաստել, որ ուսխորհուրդն անհատի ձևավորման համար մրցակցային ճանապարհի ամենակարևոր օղակներից է: Պոլիտեխնիկն այն բուհն է, որտեղ սովորողը իր հետ տանում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նախևառաջ մտածողություն՝ մարդկային արժեքներ, ընկերություն, մարդասիրություն: Պոլիտեխնիկի մեծագույն արժեքը բոլոր ժամանակներում եղել և մնում է ուսանողությունը՝ իր բացառիկ կուռ համախմբվածությամբ և կառուցիկ ինժեներական մտքով»,- շնորհավորանքի խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը: 

Նույն շարքից