Կարևոր հայտնագործություն են արել Երուսաղեմի Հրեական համալսարանին կից հնէաբանության ինստիտուտի գիտնականները՝ Հերոդիումում պեղումների ժամանակ։
Հնագույն ամրոցը կառուցել է Հերովդես թագավորը, որը գտնվում է 12 կմ դեպի հարավ Երուսաղեմից և 5 կմ հարավ-արևելք՝ Բեթղեհեմից, գրում է Корреспондент-ը։
Դա վերջին պահպանված վայրն է այն բազմաթիվ վայրերից, որը կրում է հրեա թագավորի անունը, ով պատմության մեջ մնաց իբրև նորածինների զանգվածային սպանության մասին հրովարտակ արձակած տիրակալ։ Հերովդեսը կառուցել է այս ամրոցը պարթենոնների հանդեպ տարած հաղթանակի կապակցությամբ մոտ մ.թ.ա. 20 թ-ին։ Ամրոցի գլխավոր վայրերից է թագավորական պալատը, որի մուտքն էլ այժմ հայտնաբերել են գիտնականները։
Պալատի մուտքը կամարաձև միջանցք է՝ 6 մ լայնությամբ և 20 մ երկարությամբ։ Դա շատ բարդ եռամակարդակ կառույց է, որը, գիտնականների կարծիքով, գրեթե չի օգտագործվել որպես թագավորական պալատի մուտք։ Կյանքի վերջին տարիներին Հերովդեսը որոշել է ամրոցը վերածել հսկայական դամբարանի։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են վկայություններ այն մասին, որ ավելի ուշ պալատի այդ միջանցքը և նախաշեմն օգտագործվել են ընդդիմադիրների կողմից Հռոմի դեմ հրեաների հայտնի ապստամբության ժամանակ՝ 66-71թթ.։ Հետագայում՝ 2-րդ դարում, հրեաները, որոնք ապստամբության ճնշումից հետո էլ շարունակում են վարել պարտիզանական պատերազմ հռոմեացիների հանդեպ, կամարաձև միջանցքից մի քանի գաղտնի թունել են փորել։