Android World տեխնոբլոգի տրամադրության տակ են հայտնվել Android-սմարթֆոնների համար WhatsApp-ի ենթադրյալ նոր տարբերակի ինտերֆեյսի սքրինշոթերը: Ըստ դրանց՝ խոսակցության ժամանակ էկրանի կենտրոնում կերևա բաժանորդի պատկերը, իսկ վերին մասում՝ տեղեկություն ընթացիկ զանգի տևողության և այն մասին, որ դա իրականացվում է WhatsApp-ով: Ներքևի մասում կլինի մեծ ուղղանկյուն կոճակ, որը նախատեսված է զանգի սկզբի կամ ավարտի համար:
Առայժմ հայտնի չէ, թեերբ է WhatsApp-ը ծրագրում թողարկել ձայնային զանգերի գործառույթը: