Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանած գրաֆիկի, Արարատի մարզի դպրոցներում այսօրվանից մեկնարկեցին ձմեռային արձակուրդները եւ կտեւեն մինչեւ հունվարի 12-ը:
Առաջին եւ երկրորդ դասարանցիների արձակուրդը կերկարաձգվի երկու շաբաթով: Նրանք դպրոց կհաճախեն հունվարի 26-ից: Աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել են աշնանային արձակուրդ, եւ սպասվում է եւս մեկը` մարտին: