Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը ոչ միայն վնաս չէ, այլև հարկավոր է օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար: Այս մասին գրում է News.com.au-ն: Հատկապես ցուրտ եղանակին օրգանիզմին հարակվոր է շատ քիչ քանակությամբ ալկոհոլ: Անգամ տարատեսակ վարակների հանդեպ օրգանիզմն ավելի դիմացկուն է դառնում ալկոհոլի քիչ քանակության առկայությամբ:
Հետաքրքիր է, որ ալկոհոլի ազդեցության վերաբերյալ փորձարկումը գիտնականներն անցկացրել են կապիկների վրա, և տևել է 14 ամիս: Փորձարկումից հետո պարզ է դարձել, որ չափից շատ ալկոհոլ օգտագործող և ընդհանրապես չօգտագործող կապիկնրի դիմադրողականությունն ավելի թույլ է եղել, քան շատ քիչ կանակությամբ ալկոհոլ օգտագործողներինը: