Մշակույթ 

Բեռլինի 66-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Մերիլ Սթրիփը

Ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը կգլխավորի Բեռլինի 66-րդ կինոփառատոնի ժյուրին:

Բեռլինի միջազգային կինոփառատոնի համապատասխան հայտարարության համաձայն` կինոփառատոնը կկայանա հաջորդ տարվա փետրվարին, տեղեկացնում է Theguarian-ը:

Ամերիկյան կինոակադեմիայի 3 «Օսկար» մրցանակի, 8 «Ոսկե գլոբուսի» արժանացած դերասանուհին նախկինում մի քանի անգամ եղել է Բեռլինի կինոփառատոնի հյուրը, 2012-ին էլ արժանացել է Բեռլինալեի պատվո մրցանակին:

Այս տարի Բեռլինի կ/փ-ի ժյուրին նախագահում էր ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին:

Նույն շարքից