Գիտություն 

Գիտնականների նոր բացահայտումը

analitik.am

ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ էստրոգենը (կանացի սեռական հորմոնը) նպաստում է սննդի, դեղորայքի կամ միջատների խայթոցների նկատմամբ ալերգիաների առաջացմանը: Ուսումնասիրողներն իրենց աշխատանքը հրապարակել են The Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:

Գիտնականները նախկնում էլ նշում էին, որ կանանց մոտ ալերգիկ ռեակցիաներն ավելի ուժեղ են արտահայտված, քան տղամարդկանց մոտ, սակայն պատճառը հայտնի չէր: Մկների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց իմունային բջիջներն ալերգիկ ռեակցիաների ժամանակ հատուկ էնզիմներ են արտազատում, որոնք մաշկի քոր և կարմրություն են առաջացնում:

Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էստրոգենը ազդում է ոչ թե իմունային բջիջների, այլ ուղղակիորեն արյան հատուկ բջիջների վրա, որոնք էլ էնզիմի անաֆիլաքսիա են առաջացնում: Այդ պատճառով էլ կանանց մոտ ալերգիկ ռեակցիաներն ավելի վառ են արտահայտվում:

Նույն շարքից