Գիտություն 

Ալկոհոլը՝ տկարամտության պատճա՞ռ

Ալկոհոլի չարաշահումը մեծ տարիքում տկարամտության առաջացման գլխավոր պատճառներից մեկն է: Այս է պնդում է տկարամտության ուսումնասիրությամբ զբաղվող Մեծ Բրիտանիայի հանրահայտ բժիշկներից մեկը՝ պրոֆեսոր Ալիստեր Բյորնսը:

Նրա խոսքով, եթե ամանորյա գիշերը (նաեւ կյանքի ընթացքում) չսահմանափակվի ոգելից խմիչքների օգտագործումը, թուլամտության զարգացման հավանականությունը զգալիորեն կբարձրանա:

«Շատ մարդկանց համար անհնարին է ամբողջությամբ հրաժարվել սպիրտային խմիչքներից, սակայն եթե նվազեցվի օգտագործվող խմիչքի ծավալը, դա արդեն մեծ դեր կխաղա (եւ կնվազեցնի տկարամտության առաջացման հավանականությունը): Սակայն սահմանն անցնելը շատ հեշտ է. մեկ բաժակին կարող է հաջորդել երկրորդը, հետո մի ամբողջ շիշ, եւ այս ամենը զգալիորեն կբարձրացնի տկարամտություն ձեռք բերել բազմաթիվ այլ հիվանդությունների հետ մեկտեղ Ձեր հնարավորությունները»,-պատմել է բժիշկը:

Բժշկական հետազոտությունների եւ ազգային առողջապահության ավստրալիական խորհրդի համաձայն՝ օրական չի կարելի խմել ոգելից խմիչքների երկու չափաբաժնից ոչ ավել, քանի որ նույնիսկ մեկ ավել բաժակն արդեն իսկ կբարձրացնի զանազան բարդությունների եւ հիվանդությունների հավանականությունը:

Ալկոհոլային խմիչքի մեկ չափաբաժինը  հավասար է մոտավորապես կես շիշ գարեջրի կամ էլ գինու ոչ մեծ բաժակի:

Նույն շարքից