Գիտություն 

Իտալական ընկերությունը ներկայացրել է 6 հազ. դոլարանոց նոր սմարթֆոն

 

Թանկարժեք սմարթֆոններ արտադրող  իտալական Tonino Lamborghini Mobile ընկերությունն այս անգամ ներկայացրել է 88 Tauri մոդելը, որն արժե 6 հազ. ԱՄՆ դոլար: Այն ներկայացվել է այսօր՝ բաց ցուցադրության ժամանակ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:


Նկատենք, որ սա իտալական արտադրողի ամենաթանկ մոդելն է: Դրան նախորդող մոդելները տատանվում էին 4 հազ. դոլարի սահմաններում:


88 Tauri-ն օժտված է 5 դյույմանոց էկրանով՝ Full HD-ով, 20  մեգապիքսել տեսախցիկով, կաղապարը չժանգոտվող մետաղից է: Ունի երկու քարտի հնարավորթյուն:

Նույն շարքից