Լուսնի վրա կառուցված նախնական բազայի գինը, որը նախատեսվում է այնուհետեւ ընդլայնել, կկազմի 9,3 միլիարդ դոլար: Բազայի անձնակազմը բաղկացած է լինելու 2-4 մարդուց:
Բազայի շինարարության համար կպահանջվի 13 բեռնատար տիեզերական համակարգերի թռիչքը դեպի լուսին, ինչպես նայեւ 37 տիեզերական համակարգերի թռիչք՝ բազայի պահանջները առաջիկա հինգ տարիներին բավարարելու համար:
Բազան նախատեսվում է հիմնել Լուսնի վրա գտնվող Մալապերտ սարի շրջակայքում, որը գտնվում է Լուսնի հարավային բեւեռի մոտ: Նրանց հաշվարկներով շինարարությունը կտեւի մոտ տաս տարի:
Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար ակադեմիկոս Լեւ Զելյոնինը նշել է, որ Լին Ինդաստրալ ծրագիրը նոր հետաքրքրություններ կառաջացնի Լուսնի ուսումնասիրության ասպարեզում: Սակայն, նա միաժամանակ ավելացրել է, որ դեռ վաղ է խոսել Լուսնի վրա լայնածավալ բնակավայրի շինարարության մասին: