Եգիպտական Լուքսոր քաղաքի մոտակայքում հնագետները հայտնաբերել են հնագույն աստվածներից մեկի` Օսիրիսի «դամբարանը», որի պատերն ամբողջությամբ ծածկված են սև մրով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Եբթադրվում է, որ «դամբարանը» կառուցվել է մ.թ.ա. 760-525թթ. ընթացքում և օգտագործվել է մի շարք ծիսակարգերի համար:
Այն գտնվում է Նեղոս գետի արևմտյան ափին` Ալ- Գորնա նեկրոպոլիսում:
Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ նորահայտ դամբարանը կառնվի պետության պաշտպանության ներքո: