Գիտություն 

Գիտնականները ստեղծել են կայուն մանրէների դեմ պայքարող նոր հակաբիոտիկ

analitik.am

Գիտնականներին ստեղծել են նոր հակաբիոտիկ, որը սպանում է  ուրիշ դեղամիջոցների հանդեպ կայունություն ունեցող մի շարք մանրէներ։  Նոր հակաբիոտիկը կոչվում է տեյկսոբակտին:


Ըստ գիտնականների՝ այն կհաղթի սուպերմանրէներին, որովհետև գործում է նոր սկզբունքով՝ հարվածելով ոչ թե վարակիչ մանրէների սպիտակուցներին, այլ՝  դրանց բջջային թաղանթներին, տեղեկացնում է pravda.ru-ն:


Գիտնականների կարծիքով, առնվազն մի քանի տասնամյակ կպահանջվի, որ մանրէները հակաբիոտիկի հանդեպ կայունություն ձեռք բերեն։


Այս դեղամիջոցն ժամանակակից հակաբիոտիկային անբուժելի հիվանդություններ ունեցող մարդկանց նոր հույս կարող է տալ։

Այն առայժմ փորձարկվել է միայն կենդանիների վրա: Իսկ առաջիկայում կփորձարկվի նաև մարդկանց վրա:

Նույն շարքից