ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2014 թվականի լավագույն առանձնացված ավագ դպրոցների ու վարժարանների ցանկը:
Դրանք են՝
1. ք. Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզ.մաթ. վարժ.
2. ք. Գյումրու Ակադեմիական վարժ.
3. ք. Երևանի «Քվանտ» վարժ.
4. ք. Երևանի Խ.Աբովյանի ՀՊՄՀ-ի հենակետային ա/դ
5. ք. Վանաձորի Մաթեմատիկայի և բնագիտ.առարկաների խորացված ուսուցմամբ վարժ
6. ք. Երևանի ՀՊՃՀ հենակետային ա/դ
7. ք. Վանաձորի Ա.Գրիբոյեդովի անվ. թիվ 11 ա/դ
8. ք. Գորիսի թիվ 4 ա/դ
9. ք. Իջևանի վարժ.
10. ք. Երևանի Եվրասիա համ-ի հենակետ. վարժ.
11. ք. Գյումրու «Ֆոտոն» վարժ.
12. ք. Բերդի վարժ.
13 ք. Ստեփանավանի Հ.Թումանյանի անվ. թիվ 3 ա/դ
14. ք. Վանաձորի ՎՊՄԻ հենակ. վարժ.
15. ք. Գյումրու «Բալատոն» ա/ՀՀ ԿԳ նախարարություն այսօր հրապարակել է
ԿԳ նախարարությունից analitik.am-ը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ դպրոցները: Նախարարությունը, մասնավորապես, ի՞նչն է հաշվի առել կամ կարևորել ՝ առանձնացնելով նշված դպրոցները:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սա վարկանիշավորման համակարգ է, այսինքն՝ վարկանիշները ձևավորվել են համապատասխան մեթոդաբանության հիման վրա: Գոյություն ունեն ցուցանիշներ, որոնց հիման վրա հաշվարկվել է համապատասխան վարկանիշները և վերջնահաշվարկի արդյունքում ստացվել է համապատասխան ցանկը: Եվ, բնականաբար, նախարարը լավագույն դպրոցներ ասելով ներկայացրել է միայն մեկ խումբը /շուրջ 15 դպրոց/ որպես այդպիսին : Դա ավագ դպրոցների ցանկն է : Եվ այդ ցուցանիշների հիման վրա հաշվարկվում է տվյալ դպրոցի վարկանիշը և կազմում է աղյուսակը:Հարցաթերթերը լրացվում են դպրոցների տնօրենների կողմից»:
Նշենք՝ կատարվել է 1389 դպրոցների վարկանիշավորում, որոնցից 1357-ը պետական և 32-ը՝ ոչ պետական: Այս տարի ևս չեն վարկանիշավորվել տարրական, ինչպես նաև հատուկ և մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Հանրակրթական ուսումնական հաստատությունները վարկանիշավորվել են ցուցանիշների 5 խմբով, որի արդյունքում ձևավորվել է յուրաքանչյուր դպրոցի ընդհանուր վարկանիշը: Ցուցանիշների խմբերը հետևյալն են` 1. սովորողներ, ուսումնառություն, 2. ուսուցիչներ, 3. դպրոցի ակտիվություն, 4. ներդպրոցական ակտիվություն, 5. կառավարման արդյունավետություն:
Հասմիկ Մովսիսյան