Գիտություն 

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն արագորեն բարձրանում է. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը շատ ավելի արագ տեմպերով է բարձրանում, քան առաջ, տեղեկացնում է  BBC-ին:


Nature հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ 1990 թվականից ծովերի եւ օվկիանոսների մակարդակը 2,5 անգամ ավելի արագ է բարձրացել, քան անցյալ դարի առաջին 90 տարում:


Գիտնականներն այն կարծիքին են, որ այդ երեւույթի պատճառը  Գրենլանդիայի եւ Արեւմտյան Անտարկտիդայի սառույցների հալումն Է, ինչը պայմանավորված է անտրոպոգեն գործոնով:


Կանխատեսումների համաձայն՝ ապագայում սառույցների հալումը եւ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կընթանան էլ ավելի արագ տեմպերով:

Նույն շարքից