Universal Pictures կինոընկերությունը պլանավորում է վերաթողարկել «Մումիա» ֆիլմը, որում մումիան կլինի կին:
Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, վերաթողարկման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է մումիայի դերի համար համապատասխան դերասանուհու ընտրությունից: Նախնական տվյալներով ֆիլմը կթողարկվի 2017-ի մարտին:
Ֆիլմի ստեղծողները նշում են, որ չարագործ կինը ֆիլմում կունենա ունիկալ նախաբան, որը լիովին կտարբերվի մյուս ֆիլմերի նախաբաններից: Ընդհանուր առմամբ, ֆիլմը բնութագրվում է որպես թրիլեր՝ առանց կոմեդիայի տարրերի:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Ալեքս Քուրթսմանը, որը առավել հայտնի է որպես սցենարիստ և պրոդյուսեր:
Հիշեցնենք, որ առաջին օրիգինալ «Մումիա» ֆիլմը նկարահանվել է 1932 թվականին: