Գիտություն 

Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի տպաքանակը հասել է 7 միլիոնի

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի տպաքանակը ավելացվել է մինչեւ 7 մլն օրինակ, Ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի խմբագրությունից հայտնում են, որ ահաբեկչությունից հետո վաճառքի հանված առաջին համարի շուրջ իրարանցումը երեք օր շարունակ չի հանդարտվում. միայն առաջին երկու օրերին վաճառվել էր ավելի քան 1 մլն օրինակ:

Սկզբում ծրագրված էր նոր համարը թողարկել 1 մլն տպաքանակով: Այնուհետեւ տպաքանակը հասցվել էր 3 մլն օրինակի, իսկ հետո՝ 5 մլն:  Պարբերականի սովորական տպաքանակը կազմում է 60 հազար օրինակ, ընդ որում, վաճառվում է կեսից ավելի քիչ:

Ֆրանսիական լրատվամիջոցների գնահատականներով՝ նոր համարի վաճառքն արդեն պարբերականին առնվազն 10 մլն եվրո է բերել:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում էր իրականացվել: Գրոհի արդյունքում 12 մարդ զոհվել էր, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն: Հունվարի 9-ին անհայտ անձինք զավթել էին Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Քուաշի եղբայրները մեկ պատանդ էին վերցրելսակայն  ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել եղբայրներին:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից