Գիտություն 

Հայ դպրոցականները 10 մեդալ են նվաճել Ալմաթիի միջազգային օլիմպիադայում

Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք:  Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը (ֆիզիկա), արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը (մաթեմատիկա), Հակոբ Թամազյանը (մաթեմատիկա), Նարեկ Խանդանյանը (մաթեմատիկա), Աշոտ Մովսիսյանը (ֆիզիկա), Արա Մամբրեյանը (ֆիզիկա), Մուշեղ Շահինյանը (ինֆորմատիկա) և Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը (մաթեմատիկա): Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը (ֆիզիկա) և Կարեն Մկրտումյանը (ինֆորմատիկա):


Օլիմպիական մրցաշարում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի թիմը գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ: Հայկական թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:


Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցակնները գրավել են 8-րդ տեղը` 6 մեդալով` 3 արծաթ, 3 բրոնզ:


Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:

Նույն շարքից