Աշխարհում ամենամեծ կինոբազան ունեցող IMDb ծառայությունը ներկայացրել է վերջին ժամանակներում նկարահանված 25 լավագույն ֆիլմերը, իսկ Vanity Fair-ը հրապարակել է վարկանիշային այս աղյուսակը։
Կայքի հեղինակ Քոլ Նիդեմը նշել է, որ վարկանիշային աղյուսակը կազմվել է 250 միլիոն օգատետերի քվեարկության հիման վրա։
Աղյուսակում են հայտնվել Մարտին Սկորսեզեի «Goodfellas» ֆիլմը, Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելար», Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը», Քվենտին Տարանտինոյի «Django Unchained», Օլիվյե Նակածի և Էրիկ Տոլեդանոյի «1+1» և Նոլանի «Սկիզբ» ֆիլմերը։
Ի դեպ, այս ցուցակում հայտնված ֆիլմերից չորսում իրենց մասնակցությունն ունեն Լեոնարդո դի Կապրիոն և Մորգան Ֆրիմանը։