Գիտություն 

NASA-ն մշակել է մարսիական հետախուզական անօդաչու ուղղաթիռ

analitik.am

Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության Ռեակտիվ շարժման լաբորատորիան մշակել և փորձարկել է հետախուզական անօդաչու ուղղաթիռի նախատիպ՝ Մարսում կիրառության համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով NASA ին։

 

Մարսիական մակերևույթի վրա տեղաշարժվող հետազոտական սարքերի համար հիմնական բարդություններից մեկը ներկառուցված տեսախցիկների տեսադաշտի սահմանափակ լինելն է։

 

Տեսողական հետազոտության սարքը կթռչի ամեն օր՝ մարսագնացի առջևից՝ ստուգելով տեղանքի տարբեր կետեր, և այդ կերպ կօգնի ինժեներներին՝ հաշվարկելու մարսագնացի տեղաշարժի լավագույն երթուղին։

Նույն շարքից