Ռազմական 

Պենտագոնը առաջիկայում չի ընդլայնի ռազմական ներկայությունն Եվրոպայում

analitik.am

ԱՄՆ-ը չի պատրաստվոմ մեծացնել իր ռազմական ներուժը եվրոպական տարածքում՝ հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Մարկ Միլլին։

«Մենք նման մտադրություն չունենք, և ես չեմ կարծում, որ սառը պատերազմի օրեր վերադառնալն ու Եվրոպայում 300-350 հազար ամերիկացի զինվոր ունենալն անհրաժեշտ է»,- ասել է նա Defence News-ին տված հարցազրույցում։

Բացի այդ, շտաբի նոր պետը մեկնաբանել է Սիրիայում ռուսական ներկայությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «յուղ է լցրել սիրիական հակամարտության կրակի վրա»։

«Ռուսաստանի մասնակցությունը անհանգստություն է առաջացնում, և դա, իմ կարծիքով՝ բարդացնում է, այլ ոչ թե հեշտացնում իրավիճակը Սիրիայում»,- ընդգծել է Միլլին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնն ու Վարշավան ստորագել են համաձայնագիր՝ ԱՄՆ ծանր ռազմական տեխնիկայի բազաների տեղակայման մասին։

Նույն շարքից