Ինչպես հաղորդում է vz.ru լրատվական կայքը, Մոնղոլիայի Սոնհինոհաիրպին նահանգում հայտնաբերվել է լոտոսի մոտ նստած 200-ամյա մի տղամարդու մարմին: Մարմինը աննկարագրելիորեն լավ է պահպանված:
Գտածոն տեղափոխվել է Ուլան-Բատորի հետազոտական ինստիտուտ: Նախնական վարկածով, տղամարդը մահացած չէ, այլ գտնվում է երկարատեւ մեդիտացիայի մեջ:
Հաջորդ վարկածի համաձայն մարմինը պատկանում է հայտնի բուրյաթական ուսուցիչ Համբո-լամա Դաշի Իտիհելովին, որի մահվան մասին գիտնականները մինչ այժմ տեղեկություններ չունեն: Ռուսաստանյան բուդդայականների կարծիքով վերջինս 1927թ.-ից գտնվել է խոր քնի մեջ: