Գիտություն 

Մարդկությունը պետք Է անհանգստանա արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացումից

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն այն կարծիքին Է, որ մարդկությունը պետք Է անհանգստանա արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացումից: Այս մասին նա հայտարարել է Raddit ծառայության օգտատերերի հետ առցանց-չատի ընթացքում:


«Ես այն ճամբարում եմ, որն անհանգստացած Է գերինտելեկտի զարգացման հեռանկարից: Նախ մեքենաները մեկ ժամում կկատարեն աշխատանքի մեծ մասը, սակայն գերինտելեկտ չեն ունենա: Դա լավ Է, եթե մենք այն ճիշտ կառավարենք: Մի քանի տասնամյակ անց արհեստական ինտելեկտը բավականին կզարգանա եւ անհանգստության պատճառ կդառնա»,- ասել Է Գեյթսը: 


Նա նշել Է, որ այս առումով համաձայն Է Tesla ընկերության հիմնադիր Էլոն Մասքի եւ բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ եւ չի հասկանում, թե ինչու ոմանք ուշադրություն չեն դարձնում այս հիմնախնդրի վրա: 


Ավելի վաղ Հոքինգը հայտարարել Է, որ արհեստական ինտելեկտի համակարգերի զարգացումն սպառնում Է մարդկությանը, եւ երկյուղ Է հայտնել, որ մոտ ապագայում կստեղծվեն մեքենաներ, որոնք կարող են գերազանցել մարդուն:  


Ուշագրավ Է, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվում Է նաեւ Գեյթսի հիմնած Microsoft-ը: Այն արտադրանքների թվում, որոնցում օգտագործվում են նման տեխնոլոգիաներ, մտնում են Kinect խաղային սենսորը, Cortana ձայնային օգնականը եւ մշակման փուլում գտնվող մի շարք այլ նախագծեր:

Նույն շարքից