Գիտություն 

Չինաստանի համալսարաններից հեռացվում են արևմտյան արժեքներ քարոզող դասագրքերը

Չինաստանի իշխանություններն ուժեղացնում են համալսարանների նկատմամբ վերահսկողությունը։ Երկրի կրթության նախարարը հայտարարել է, որ երկրի համալսարանները պետք է խուսափեն դասագրքերից, որոնք արևմտյան արժեքներ են քարոզում։

 

Յուան Գույժենը հայտարարել է, որ համալսարանները պետք է աջակցեն քաղաքական ամբողջականությանը և զերծ մնան Չինաստանի առաջնորդների կամ քաղաքական համակարգի քննադատությունից։ Նա այդ մասին հայտարարել է կրթական համաժողովի ժամանակ՝ փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

 

Վերջին շրջանում ճնշումը կրթական համակարգի վրա երկրում ուժեղացվում է։

 

Անցած տարվա դեկտեմբերին իրավունքի հարցերով պրոֆեսոր Չժան Կսուհոնգը հեռացվել էր Շանհայի քաղաքականության և իրավունքի Արևելաչինական համալսարանից այն պատճառով, որ հրաժարվել էր ներողություն խնդրել կառավարությանը քննադատող հոդվածի համար։

Նույն շարքից